Կարող է՝ մի օր էլ ես ազատվեմ, «վեչնի» հո մենք չե՞նք մնալու Զինված ուժերում. Օգանովսկի

Կիսվիր ընկերներիդ հետ

Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն աշխատանքից ազատվել է։

«Ոչ, ես ծառայության մեջ եմ։ Չգիտեմ՝ ով է գրել, ինչի են գրել, բայց ես իմ ծառայությունն եմ իրականացնում։ Իմ կաբինետում եմ, խորհրդակցության եմ մասնակցել, որից հետո իմ աշխատանքն եմ շարունակում։ Ես իմ ծառայությունն եմ կատարում, մինչեւ Նոր տարի մեր առջեւ դրված խնդիրները պետք է կատարենք, տարին ենք դե փակում»,– ասաց Սամվել Կարապետյանը։

Հարցին՝ հնարավոր է մինչեւ Նոր տարի աշխատանքից ազատվի, Օգանովսկին պատասխանեց. «Կարող է՝ մի օր էլ ազատվեմ, «վեչնի» մենք չենք մնալո՞ւ Զինված ուժերում, մի օր հրաման է էլի լինելու, եսիմ, բայց ես հիմա ծառայության մեջ եմ ու շարունակում եմ աշխատել»։

Մյուս հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ աշխատանքից ազատվել է պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը, նա արձագանքեց. «Չեմ կարա էդ հարցին պատասխանեմ, դրա համար նախագահի հրամանագիր է պետք, որը չկա»։

Նշենք, որ երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Լեւոն Մնացականյանը։ Ըստ որոշ լուրերի՝ ազատվելու են նաեւ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը։

Աղբյուր՝ News.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...