Կարողացար ապացուցել, որ կարող ես մայր լինել՝ կյանք տված չլինելով. Անահիտ Կիրակոսյանի ամուսնու գրառումը

Կարողացար ապացուցել, որ կարող ես մայր լինել՝ կյանք տված չլինելով. Անահիտ Կիրակոսյանի ամուսնու գրառումը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, կնոջ ծննդյան 30-ամյակի առթիվ հուզիչ գրառում է արել:

«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում…Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ անգամ չէին մոտենա..

ՈՒ կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես ՄԱՅՐ լինել՝ կյանք տված չլինելով, կարող ես ՄԱՅՐ լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ Դու չես կյանք տվել.. կարող ես ՄԱՅՐ լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան իմ ..

Անահիտ Կիրակոսյան

ԿԻՆ ԼԻՆԵԼ, որ ապրում է իր ամուսնով և Ընտանիքով.

ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ, ով իմ լավագույն ընկերն է.. և իմ ընկերների լավագույն ընկերը..

ՀԱՐԱԶԱՏ ԼԻՆԵԼ ինձ ու իմ հարազատներին..

Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում.. բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ և հարազատներիդ նվիրված. ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող …

Արդեն ոչ թե աղջնակի այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված….

Շնորհավոր Ծնունդդ, իմ ՍԵՐ, իմ ԿՅԱՆՔ.. իմ ԿԻՆ.. իմ ԸՆԿԵՐ.. իմ ՀԱՐԱԶԱՏ..իմ ԱՄԵՆ ԻՆՉ….»,- գրել է նա:

Ամուսնու գրառումը տարածել է դերասանուհին՝ գրելով.

«Երբ չկա մեկնաբանություն… ուղղակի արցունքներ…շնորհակալ եմ… »: