Օգտակար

Կարմիր սոխը բնական հակաբիոտիկ է, լավացնում է սրտի աշխատանքը

Կարմիր սոխը սննդի մեջ լայնորեն օգտագործվող բանջարեղեն է, որն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով և ֆլավոնոիդներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ բարելավելով իմունային համակարգի աշխատանքը և նվազեցնելով բորբոքումները:

Կարմիր սոխը լավ է սրտի առողջության համար, քանի որ այն պարունակում է քվերցետին, որը օգնում է իջեցնել արյան ճնշումը և կանխարգելել արյան մակարդուկների առաջացումը: Դրա մեջ առկա բնական շաքարներն ու օրգանական միացությունները նաև նպաստում են մարսողության բարելավմանը:

Կարմիր սոխն ավելացվում է աղցաններին, մսային և բուսական ուտեստներին՝ տալով համի հարուստ, հյութալի և մի փոքր կծու երանգ։

Այն համարվում է ամենահզոր բնական հակաբիոտիկը: Կերեք այնքան, որքան հնարավոր է: Այն օգտակար է հետևյալ օրգանների համար:

Բերանի խոռոչ- 3-8 րոպե մի փոքր կարմիր սոխ ծամելով՝ թուքը դառնում է առավել ստերիլ:

Կարմիր սոխ

Էնդոկրին գլանները- Սոխը լավացնում է վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի աշխատանքը, այն նաև կարգավորում է հորմոնների արտազատումը:

Շնչառական օրգանները- Այս հզոր բանջարեղենը հանգստացնում է հազը, վերականգնում ձայնը, բուժում գրիպը, կոկորդի ցավը, բրոնխիտը և ասթման:

Աղիները- այն կանխարգելում է աղիներում վնասակար միկրոօրգանիզմների գոյացությունը, պաշտպանում է լորձաթաղանթը բորբոքումներից:

Մարսողություն- այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում մարսողությունը, հեռացնում մարսողությանը խանգարող երևույթները, ինչպիսիք են՝ փքվածությունն ու փորկապությունը:

Երիկամներ- Խթանում է երիկամների աշխատանքն ու միզարձակումը:

Ոսկորներն ու հոդերը- Կարմիր սոխն արագացնում է ավելորդ հեղուկի և տոքսինների հեռացումն օրգանիզմից, օգնում է բուժել ռևմատոիդ արթրիտը:

Կիսվեք էջում