Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը կնվազի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երևանի ավագանու որոշմամբ՝ կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը կնվազի:

Պարբերականը տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:

Երևանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ:

Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»: