Կարճ ու կոնկրետ. Ծառուկյանը որոշել է շատ կոպիտ պատասխանել Արարատ Միրզոյանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. « Ծառուկյանը որոշել է շատ կոպիտ պատասխանել Արարատ Միրզոյանին։ ԱԺ նախագահը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը պատրաստվում է շատ կոպիտ պատասխանել Միրզոյանին՝ նրան ուղարկելով ԱԺ-ում իր վերջերս տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է, որ ինքը անմիջականորեն չի զբաղվում բիզնեսով։

Իսկ իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: Կարճ և կոնկրետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։