Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է

Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ:

Իրանի շուրջ վտանգավոր իրադարձություններ են: Ադրբեջանա-թուրքական 2 զորավարժություն վերջին 1 ամսում: Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: 

Իսկ Փաշինյանի ռեժիմը ԲԴԽ է քանդում, դատական անկախ իշխանությունն անդամահատում ու ներքին կեղծ օրակարգեր առաջ տանում:

Մինչև ե՞րբ․․․ Հասկանում ե՞ք պահի լրջությունը, թե հեչ պետք էլ չի ձեզ:
Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է:

Հ.Գ. Երբ իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ:
Երկու դեպքում էլ տխուր է շատ»: