Կապանի հաղթած քաղաքապետին առաջարկել էին անդամագրվել ՔՊ-ին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտություն է կրել:

Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ մինչ առաջադրվելն արդեն հաղթած քաղաքապետին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին եւ վայելել իշխանության լիակատար աջակցությունը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ վստահ է իր ուժերին եւ բացի ժողովրդի աջակցությունից, այլ աջակցության կարիք չունի:

Ըստ երեւույթին, ՔՊ-ականները ի սկզբանե վստահ էին Փարսյանի հաղթանակի մեջ, բայց, այնուամենայնիվ, ինչպես կապանցիներն են ասում. «Մեջքի չեկան ու տեսան իսկական ժողովրդի ձայնը որն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...