Կաթողիկոսը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (Տեսանյութ)

Կաթողիկոսը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (Տեսանյութ)

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:

Պատարագին, ինչպես նախորդ երկու տարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ․ չեն մասնակցում նաեւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները։

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետեւյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Տեսանյութը ստորև