Ծնվել է Օլգա Այվազյանի երկրորդ երեխան

Ծնվել է Օլգա Այվազյանի երկրորդ երեխան

Երգչուհի Օլգա Այվազյանը ապրիլի 10-ին երկրորդ անգամ մայրիկ է դարձել: Ինստագրամի իր էջում նա հրապարակել է դստեր ձեռքի լուսանկարն ու գրել. «Բարի գալուստ իմ աղջիկ՝ Մոնիկա»:

Մեկնաբանություններում Օլգային շնորհավորել են երգչուհի Սիլվա Հակոբյանը, դերասանուհի Մարինկա խաչատրյանը և այլք:

Հիշեցնենք, որ երգչուհու որդին` Ռոման, ծնվել է 2018 թվականին: