Ծերանոցում ապրող տարեցները բողոքի ակցիա են սկսել. նրանք հացադուլ են հայտարարել

Ծերանոցում ապրող տարեցները բողոքի ակցիա են սկսել. նրանք հացադուլ են հայտարարել

Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, նրանցից ոմանք հացադուլ են հայտարարել։ Բանն այն է, որ կառավարությունը որոշել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը միավորել Նորքի տուն-ինտերնատին։ Տարեցները դեմ են։

Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենն արդեն հեռացվել է աշխատաքնից, ազատվել են նաև ծերանոցի 20-ից ավելի աշխատակիցներ։

Հիշեցնենք՝ բողոքի ակցիայի պատճառն այն է, որ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։

Ծերանոցի բնակիչները բողոքում են նաեւ տնօրենի փոփոխությունից , նոր տնօրեն է նշանակվել, նախկինն այլեւս չի աշխատում։

«Արդեն մեզ համար մեկ է, ինչ ուզում են թող անեն, ուզում են թող բերեն թուրքերին լցնեն ստեղ։ Մենք ախր էդ մարդուց՝ մեր նախկին տնօրենից, երբեք դժգոհ չենք եղել, ինքը ամեն օր գալիս էր, մտնում սենյակներ, նայում, որ ամեն ինչ կարգին լինի ,նորմալ, մեզ երեխու նման նայում էր։

Մենք մեծ մարդիկ ենք, ով գիտի՝ գուցե մեր օրերը հաշված են, փոփոխություն անում են, որ ի՞նչ լինի։ Ես կարծում եմ, որ շատերը կհամաձայնեն լքել տարածքը, էս ովքեր որ դրսում անձրևին հավաքված էին, այ իրանք հաստատ»,- ասաց Վոլոդյա պապիկը։