Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ (Տեսանյութ) «Հետք»

Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ (Տեսանյութ)

Ինչպես գրում է hetq.am-ը՝ այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի առջեւ, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։

Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, եւս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է ծառայողական քննություն։

Տեսանյութը ստորև