Մամուլ

Ծառուկյան, խելքդ գլուխդ հավաքի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

Ծառուկյան, խելքդ գլուխդ հավաքի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում կրքերը չեն հանդարտվում։

Գործարանի աշխատակիցներն Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին, որ Գագիկ Ծառուկյանի հրահանգով թոշակառուներին աշխատանքից ազատելու գործընթաց է սկսվել, և որ այդ մասին արդեն աշխատակիցներին հայտնել են։

Իսկ պատճառն ըստ աշխատակիցների՝ հուլիսի 20-ին Oragir.News-ում հրապարակված հոդվածն է, որտեղ աշխատակիցները դժգոհել էին Գագիկ Ծառուկյանից

«Աշխատում ենք, որ Ծառուկյանը 10 միլիոնանոց ամանների մեջ հաց ուտի․ հերթափոխը 400 դրամով է բարձրացրել»,- նախորդ ամիս ասել էին «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները։

Գործարանի աշխատակիցների խոսքով՝ նախորդ շաբաթ «Արարատցեմենտ»-ի տնօրինությունից Գոռ Նազարյանը արտադրամասերի պետերին փոխանցել է, որ առաջիկայում բոլոր թոշակառուներն ազատվելու են աշխատանքից։

«Պրինցիպ են ընկել այդ նյութից հետո, ընկել են ժողովրդի հետևից։ Գործարանի տնօրենը՝ Գոռ Նազարյանը, որը Ծառուկյանի հորեղբոր թոռն է, թե ո՞վ է, համենայնդեպս շատ մոտ ազգական է, արտադրամասերի պետերին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի վերջ տարեցները աշխատանքից ազատվելու են։

Այդ Գոռը բոլոր աշխատողներին արդեն զզվացրել է, այնպիսի բաներ է արել, որ էլ ասելու չէ, համենայնդեպս այս պահին զերծ կմնանք դրանք հանրայնացնելուց»,- ասաց գործարանի աշխատակիցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում