Խոսրով Հարությունյանի ընկերությունը կրկին տուգանվել է. նախագահականի զանգով էլ դա չեն «ջրելու». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, եւ ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խոսրով Հարությունյանի ընկերությունը տուգանվում եւ գործունեությունը դադարեցվում է ՀԴՄ չտրամադրելու հիմքով։

Նախկին իշխանությունների օրոք էլ է «Ռոբել» ընկերությունը բազմիցս տուգանվել, տուգանքները գերազանցել են 50-56 միլիոն դրամը, սակայն այդ ժամանակ նախագահականից ստացված մեկ զանգով բոլոր տուգանքները «ջրվել են», ինչը նոր Հայաստանում չի գործում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում