Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Երևան –Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...