Խոշոր ու ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորանում. բախվել են Opel-ն ու MAN բեռնատարը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 1-ին ոլորանում, բախվել են Opel մակնիշի 34 ԼT 667 համարանիշի և MAN մակնիշի K 387 YT 163 համարանիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի քաղաքացիների, Դիլիջանի ոստիկանների, Ճանապարհային ոստիկանների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել Opel-ի միջից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն:

Աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...