Խոշոր հրդեհ Վահագնի թաղամասում

Խոշոր հրդեհ Վահագնի թաղամասում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող ինչ-որ շինությունում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու հաշվարկ:

Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տվյալների այրվում են «Հար» խանութ սրահը, մոտակայքում կուտակած անասնակեր և կայանած չորս մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։