Խոշոր ավտովթար Մեծ Մանթաշ գյուղում, 10 տոննա վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետարանի հարևանությամբ կողաշրջվել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող КрАЗ մակնիշի 0145 YO համարանիշի ավտոբաքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով մոտ 1,5 տոննա դիզվառելիքը թափվել է, իսկ ավտոբաքում եղել է մոտ 10 տոննա դիզվառելիք:

 

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...