Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ BMW-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ BMW-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արեն Պ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արեն Պ․-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Մելինե Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանպարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչներ Եգոր Ալեքսանյանն ու Արտյոմ Ասատրյանը։ 

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները քույր ու եղբայր են։