Խմբակցությունը որոշեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց կսկսի. Մակունց (Տեսանյութ)

Խմբակցությունը որոշեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց կսկսի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունը որոշեց, որ Սահմանադրական դատարանի, նույնիսկ չգիտեմ, դատավորներից ասեմ թե անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է, եւ խմբակցությունը կայացրեց այդ որոշումը, որ մենք սկսում ենք գործընթաց»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն պարզաբանեց, որ այդ գործընթացի իրավական հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է։

Այս գործընթացը, ըստ նրա, կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցություններից մեկը` դիմելով ԱԺ-ին համապատասխան օրենսդրական նաաձեռնությունով, որի շրջանակում ԱԺ-ն կարող է դիմել ՍԴ-ին, իսկ վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում