«Խաղաղապահներին թշնամին ասել է, եթե 3 կիլոմետր բարձրանաք վերև՝ խփելու ենք». Կիչանի գյուղապետ

«Խաղաղապահներին թշնամին ասել է, եթե 3 կիլոմետր բարձրանաք վերև՝ խփելու ենք». Կիչանի գյուղապետ

168.am-ը գրում է․ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում բնակիչներն արդեն երկու տարի թշնամու կրակոցներն ու տարբեր սադրանքներն անտեսելով՝ փորձում են ապրել։

Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին, որ գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա է գտնվում, մշտապես թիրախավորում է խաղաղ բնակչությանը, մեծ մասամբ չթողնելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ այս տարի կարողացել են վարելահողերի չնչին մասը մշակել, մնացածն անմշակ են՝ թշնամու սադրանքների պատճառով։

«Կարողացել ենք 20 հեկտար մշակել, ռուս խաղաղապահներն էլ գալիս, մեր կողքին կանգնում են, որպեսզի կարողանանք աշխատել։ Բայց մի քանի օր առաջ կրակում էին, ռուսները գնացին, որպեսզի բանակցեին, խաղաղապահներին թշնամին ասել էր՝ եթե 3 կիլոմետր բարձրանաք վերև՝ խփելու ենք։ Ասել էին՝ եթե այդքան բարձրանաք, նույնիսկ տրակտոր աշխատելուց լինի՝ խփելու ենք։

Մի 36 հեկտար էլ ունենք, որ չենք կարողանում մշակել, որովհետև իրենց հսկողության տակ է, բայց գտնվում է  մեր սահմանում»,- ասաց Կիչանի գյուղապետը։

Ըստ նրա, պատերազմից հետո թշնամու դիրքերը գյուղից 2 կմ հեռավորության վրա են։ Նախորդ անգամ կարողացել են գյուղում 12,5 հեկտար հող ցանել՝ կրկին ռուս խաղաղապահների միջոցով։

«Այս ամենը բնակչության վրա չի ազդում այնքանով, որ չեն վախենում։ Մեր գյուղի դպրոցը թշնամու դիրքերից ավելի լավ է երևում, քան մեր գյուղից, բայց երեխաները բոլորն էլ նորմալ հաճախում են դպրոց, թե վերջն ինչ կլինի՝ չենք կարող ասել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում