Լրագրողը նոթբուքը պատշգամբից գցել է ամերիկացի սենատորի գլխին

1in.am-գրում է.

Ամերիկյան Independent Journal Review պարբերականի թղթակից Հեյլի Բերդը ցած է գցել նոթբուքը սևամորթ հանրապետական սենատոր Թիմ Սկոտի գլխին։

Տեսանյութում, որը նկարահանվել է Obamacare բարեփոխման չեղարկման հարցով դեբատների ժամանակ, նոթբուքը ցած է ընկել պատշգամբից Սկոտի վրա, ով անսպասելիությունից ու վախից վեր է թռչել։ Դատելով տեսանյութի ավարտին նրա ժպիտից՝ սենատորը չի տուժել։

Բերդի խոսքով՝ նոթբուքը պատահաբար է ընկել իր ձեռքից։ Լրագրողուհին հրապարակավ ներողություն է խնդրել Սկոտից և խնդրել քաղաքական գործչին չգնահատել տեղի ունեցածը որպես հարձակում։

Նյութի աղբյուրը` 1in.am

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...