Արտակարգ դեպք Լոռու մարզում. կինը հայտարարում է, որ բակի զուգարանում վիժել է, իսկ երեխան ընկել է հորը

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի հղի բնակչուհին տան բակում տեղադրված սանհանգույցում վիժել է, և երեխան ընկել է հորը։ Այս պահին գյուղ են ժամանում ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Նյութի աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...