Լյովա Գևորգյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին ու նվաճել ոսկե մեդալ

Լյովա Գևորգյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին ու նվաճել ոսկե մեդալ

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում։ Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

«Լյովա Գևորգյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է:

Եզրափակչում մեր մարզիկը 11:0 հաշվով շանս չտվեց ադրբեջանցի մրցակցին

Տեսանյութը՝ շուտով։

Նշենք, որ Լյովա Գևորգյանը ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։