Լիդուշիկ՝ «Ես ու դու»․ Տեսահոլովակի պրեմիերա

Լիդուշիկ՝ «Ես ու դու»․ Տեսահոլովակի պրեմիերա։ Երգչուհի Լիդուշիկը նոր տեսահոլովակ ունի, որը նկարահանել է «Ես ու դու» կոչվող երգի հիման վրա։

Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է։

Լիդուշիկը իր նոր երգն ու տեսահոլովակը նկարագրել է որպես պարային ուրախ երգ, շատ թեթև սիրային ուղղվածությամբ։ «Սակայն, որպես այդպիսին, շեշտադրումը դա չէ։ Կարծում եմ` կարող է հետաքրքրել և՛ մեծերին, և՛ փոքրերին»։