Լարսի անցակետում լարված իրավիճակ է․ բեռնատարները մանրակրկիտ ստուգվում են

Լարսի անցակետում լարված իրավիճակ է․ բեռնատարները մանրակրկիտ ստուգվում են

Hraparak.am-ը գրում է․ Լարսի անցակետում լարված իրավիճակ է. ՀՀ-ից բեռնատարով ապրանք փոխադրող վարորդներից մեկը մեզ պատմեց, որ անցակետում մեծ հերթ է գոյացել։

Ըստ մեր զրուցակցի բեռնատար եւ մեծ մեքենաները ամբողջությամբ մանրակրկիտ զննում են, նրա խոսքով ռենտգեն են անում։

Պատճառը Ղրիմի կամրջի դեպքն է, ստուգում են հնարավոր զենքի փոխադրումը կասեցնելու համար։

Նշենք, որ Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։