Լավ լուր․ Եթե ճիշտ ժամանակին կներկայացնեն նոր ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ, վարչարարություն չի իրականացվի

ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնց կիրառումը կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար պարտադիր է։ Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

Նշված ժամկետի հետ կապված հարկ է նկատի ունենալ հետևյալը.

1. Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի վերաբերյալ փոփոխություն չի նախատեսվում, և նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է նշված ՀԴՄ-ներ չկիրառող հարկ վճարողների համար:

2. Նոր սերնդի ՀԴՄ-ները՝ դրանք չկիրառող հարկ վճարողներին տրամադրվում են գրեթե  ինքնարժեքով:

3. Հարկ վճարողները   կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ:  

4. ՀՀ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ: