Լավրովը՝ Պուտինի հիվանդության լուրերի մասին

Լավրովը՝ Պուտինի հիվանդության լուրերի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում հերքել է նախագահ Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին լուրերը։ «Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։

Նրան կարելի է դիտել էկրաններից, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ նրա մեջ կարող են տեսնել հիվանդության որևէ նշան»,- պատասխանել է Լավրովն այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Պուտինը հիվանդ է:

Պուտին

Նշենք, որ միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որի՝ Պուտինը ծանր հիվանդ է, տառապում է արյան քաղցկեղով: