«Լա՜վ, լա՜վ, համոզեցիք․ թո՛ղ Ձեր ուզածով լինի, թող համասեռամոլությունը օրինականացվի»․ Էմիլ Մարկոսյան

Էմիլ Մարկոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Լա՜վ, լա՜վ, համոզեցիք։ Թո՛ղ Ձեր ուզածով լինի, թող համասեռամոլությունը օրինականացվի, թող Ձեր երեխեքը փողոցում իրար պաչպչվող գոմիկների ու լեզբիանկեքի միջավայրում մեծանան, ոմանք էլ տեսնեն ու կրկնօրինակեն։ Թող բոլոր աղանդավորները բացահայտ կործանեն Քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, թող դարերով եկած ու արյունով պահած մեր Հայոց պետական կրոնը վերանա, դրա փոխարեն ուրիշ աղանդ կդավանեք։

Թող շմայսի ու մանվելի փոխարեն հիմա էլ ուրիշները Ձեզ վիրավորեն, շիզոֆրենիկներ, հավեր ու ուրիշ բաներ անվանեն։ Թո՛ղ Հայաստանի և ողջ Հայ ժողովրդի համար վտանգավոր հանքավայրերը շահագործվեն` օտարերկրյա ներդրողների կողմից բացահայտ կեղծված տվյալների առկայությամբ և թող, որ թունավորվենք բոլորս, կորցնենք Ջերմուկը, Սևանա լիճը և այլն։

Թող թրաշամանուկ դեմքով հերոսները` մեր սահմաններում, հանուն հայրենիքի և մեզ բոլորիս համար հերոսաբար զոհված զինվորների հասցեին վիրավորանքներ հնչեցնեն ու ասեն` «մի հերոսացրեք իրենց, իրենք մանկահասակ դեմքով երեխաներ են, որոնք անգամ չեն գիտակցել ինչ է կատարվում և ինչու համար են մահանում», այն էլ այն դեպքում երբ մահացածների բացարձակ մեծ մասը ավելի շատ բան են հասկացել մեկ օրում, քան թե մյուսները իրենց ողջ ապրած կյանքում, պայքարել ու կռվել են մինչև վերջին փամփուշտը, իսկական հերոսի պես ետ չեն նահանջել, իսկ վերջում էլ` գերի չընկնելու համար իրենք իրենց են պայթեցրել, իսկ կյանքի վերջին րոպեներին նամակ են թողել որոշ անշնորհակալ ու Հայի արյունը ուրացող տականքներին, որ «պայքարել են մինչև վերջ, հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի, էստեղ իրենց և իրենց ընկերների արյունունն է թափվել և էդ հողերը տվողի մաման… »։

Թո՛ղ Ձեր ուզածով լինի, թող Ձեր արժանիքներին համապատասխան լինի, միևնույն է վերջում ամենքը ստանալու է այն ինչին արժանի է։
Թո՛ղ Ձեր ուզածով լինի։

Մեկնաբանել
Loading...