«Ի սրտե շնորհակալ եմ, Սիրում եմ ձեզ». Հենրիխ Մխիթարյան

«Ի սրտե շնորհակալ եմ, Սիրում եմ ձեզ». Հենրիխ Մխիթարյան

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն էր։

Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ծննդյան խնջույքից և գրառում կատարել՝ իր երկրպագուներին և հետևորդներին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար։

«Ի սրտե շնորհակալ եմ ծննդյան օրվա բոլոր մաղթանքների համար: Սիրում եմ ձեզ»,- գրել է նա: