Իրավապահներն ընթացք են տվել Աբովյան փողոցի ծեծին. հայտնի են միջադեպի մասնակիցները (Տեսանյութ)

Իրավապահներն ընթացք են տվել Աբովյան փողոցի ծեծին. հայտնի են միջադեպի մասնակիցները (Տեսանյութ)

Հունվարի 14-ին ArmLur.am-ը հրապարակել էր, որ Աբովյան փողոցում մի երիտասարդ ծեծի է ենթարկել մի տղամարդու: ArmLur.am-ի թղթակիցը մոտեցել է ծեծված տղամարդուն՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:

Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ArmLur.am-ի հրապարակումնից հետո տեղի ունեցած միջադեպին իրավապահները ընթացք են տվել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժ.17.30-ին Աբովյան փողոցի 42 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վահե Աբովյանը բռունցքով հարվածել է Երվանդ Դերտլյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նույն օրը ժ.20.30-ին Վ. Աբովյանը իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:

Դերտլյանը հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութը ստորև