Իրանում ուժգին երկրաշարժից փլուզվել է լեռան մի հատվածը (Տեսանյութ)

Իրանում ուժգին երկրաշարժից փլուզվել է լեռան մի հատվածը (Տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, կիրակի օրը 6,3 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Հորմոզգան նահանգում: Երկրաշարժերի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ տուժածների թիվը հասել է 99-ի։

Տուժած տարածքում տեղի են ունեցել հոսանքազրկումներ և հեռահաղորդակցության խափանումներ։

Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գնու լեռան մի մասը: Սա բնական արգելոցի մի հատվածն է, որը հայտնի է ջերմային աղբյուրներով: Ականատեսները նկարահանել են՝ ինչպես է երկրաշարժն առաջացնում սողանք:

Տեսանյութը ստորև