Իրանագետը` հրապարակում Ալիևին փառաբանող երգի մասին

Իրանագետը` հրապարակում Ալիևին փառաբանող երգի մասին

Համացանցում և մամուլում տարածվում է մի տեսանյութ, որում օտարազգի մի զբոսաշրջիկ Հանրապետության հրապարակում երգում է:

Թվում է, թե տվյալ անձն իր երգում Ալիև է ասում: Սոցցանցերում և մամուլում տարածվում է, թե այդ տղան մեր Հանրապետության սրտում փառաբանում է Ալիևին:

Auroranews.am-ը կապ է հաստատել իրանագետ Գարիկ Միսակյանի հետ: Վերջինը նշել է, որ երգն իրանական ծագում ունի: Երգը մի աղջկա մասին է, որի անունը Ալիե է: Այն չի պարունակում որևէ քաղաքական ենթատեքստ: Երգում Ալիևի անունը չի շոշափվում: