Իջևանի անտառային հրդեհները մոտեցել է տներին. ՊՆ ուղղաթիռն է ջուր հասցնում (Տեսանյութ)

Իջևանի անտառային հրդեհները մոտեցել է տներին. ՊՆ ուղղաթիռն է ջուր հասցնում (Տեսանյութ)

Իջևանում բռնկված անտառային հրդեհի մարման գործընթացում արդեն երկու օր է ներգրավված է ուղղաթիռ, որն իր աշխատանքները շարունակել է նաև այսօր:

ԱԻՆ տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Տեսանյութը ստորև