Իշխանությունն անգամ արվեստագետներին հրաժեշտ անելու հարցում է «սև» ու «սպիտակ» անում

Իշխանությունն անգամ արվեստագետներին հրաժեշտ անելու հարցում է «սև» ու «սպիտակ» անում

Armlur.am-ը գրում է․ Ասես ելույթից հետո, բայց վերջին անգամ․ Արթուր Գրիգորյանի հարազատները, ընկերներն ու նրա արվեստի երկրպագուները այսպես՝ չդադարող ծափահարություններով են հրաժեշտ տալիս անվանի արվեստագետին։

Կոմոզիտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի էպոխան երգարվեստի անհատակաություն ունեցող մի քանի սերունդների վրա է տարածվում։ Գրիգորիչի դպրոցն անցածներին անհնար է չտարբերակել թե՛ կատարողականով, թե՛ երաժշտական ճաշակով, թե՛ գրագիտությամբ։

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի միջանցքից, առանց հրաժեշտի ու ապրումակցման խոսքերի են հրաժեշտ տալիս մեծ արվեստագետին։ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը, որ պետք է հոգեհանգստի, հուղարկավորության ու այլ հարցերով զբաղվեր, փաստորեն, միայն տեխնիկական հարցերով է զբաղվել՝ այն էլ թերի, ոչ հավուր պատշաճի։

Մշակույթի նախարարության որևէ ներկայացուցիչ կամ արվեստագետ մեծարանքի ու հրաժեշտի խոսք չի ասել ո՛չ հոգեհանգստյան, ո՛չ հուղարկավորության արարողության ժամանակ։ Արտահայտվել ցանկացողներ, իհարկե կլինեին, բայց դա նախ կազմակերպել էր պետք։

Իշխանությունն այս՝ անվանի մարդկանց հրաժեշտ տալու ու սգո արարողություններին մասնակցելու հարցում էլ է ասես «նախկին ու ներկա» անում։ Ի տարբերություն Հայաստանի երկրորդ ու երրոդ նախագահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արթուր Գրիգորյանի ընտանիքին ու հարզատներին միայն ցավակցական հեռագիր հղելով է բավարարվել։

Նա, ի դեպ, երգահան, երգիչ Հայկոյի մահավան ժամանակ նույնպես սգո արարողություններին չէր ներկայացել։

Մշակույթի, արվեստի, քաղաքական գործիչների, պետական այրերի և, առհասարակ, պետության համար ավանդ ունեցող մարդկանց համար դեռևս խորհրդային տարիներին ստեծվել ու առանձնացվել է Երևանի քաղաքային պանթեոնը, որտեղ էլ հենց հուղարկաորվել է Արթուր Գրիգորյանը, բայց ինչ է պարզվում՝ վերոնշյալ գերազմանոցի որոշ հատվածներ տերեր ունեն, հողերը սեփականաշնորհված են տարբեր գործարարների կողմից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում