Ինչ տեսք են ունեցել հայտնիները իրենց առաջին և երկրորդ ամուսնությունների ժամանակ

Նարեկ Բավեյանն առաջին կինը Սոնան էր, ում հետ ամուսնացել է 2010 թվականին։ Նույն թվականին Նարեկը ամուսնալուծվել է։ 2-րդ անգամ երգիչը ամուսնացել է Քրիստինայի հետ 2014-ին։

Դերասան Գևորգ Մանուկյանը ևս 2 անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ ամուսնությունն աղմկոտ էր, քանի որ Գևորգն ասել էր, որ նախկինում ամուսնացած չի եղել, սակայն նրա առաջին կինը հրապարակել էր լուսանկարներ՝ իրենց պսակի արարողությունից։ Նա և առաջին կինը՝ Լիլիթը, ամուսնացած են եղել 2 տարի։

Դերասան Խորեն Լևոնյանի առաջին կինը պարուհի Մերի Հովհաննիսյանն էր։ Այժմ  Խորենն ամուսնացած է Լիկա Մեսրոպյանի հետ։

Անի Ամիրյանը դերասան Ստեփան Ղամբարյանի երկրորդ կինն է։ Նրա առաջին կինը պարուհի Նառա Հովհաննիսյանն էր։

Կարեն Սահակյանը՝ «Վիտամին» ակումբից հայտնի Չարենցը, առաջին անգամ ամուսնացել է գերմանաբնակ Աննա Զաֆարյանի հետ։ Որոշ ժամանակ համատեղ կյանք վարելուց հետո զույգն ամունալուծվեց։ Դրանից հետո Կարենը երկրորդ անգամ ամուսնացավ երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ։