Ինչ նպատակով և ուր է մեկնել Ռոբերտ Քոչարյանը

Ինչ նպատակով և ուր է մեկնել Ռոբերտ Քոչարյանը

Hraparak.am-ը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ դատարանից ստացել են արտերկիր մեկնելու թույլտվություն, դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։

Մեզ հայտնի է դարձել, թե ինչ նպատակով եւ ուր է մեկնել երկրորդ նախագահը։ Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է գնացել՝ հետազոտվելու նպատակով։

Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա զրկված էր արտերկիր մեկնելու հնարավորությունից, առավելագույնը թույլատրում էին Մոսկվա մեկնել՝ Սիստեմայի միջոցառումներին մասնակցելու։