Մամուլ

Ինչ միջոցներով է Տաթևիկ Ռևազյանը գնել 13․4 միլիոն դրամ արժողությամբ մեքենան

Մամուլում լուրեր են շրջանառվում, կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից երևում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։

ՔԱԳՎ երիտասարդ պետին մատակարարված մեքենան թարմ է՝ 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ։

Մինչև օրս նա անմասն էր մնացել որոշակի մեկնաբանություններից, սակայն այսօր բացառիկ հարցազրույց տվեց Bavnews.am-ին և մեկնաբանեց տեղի ունեցածը․

«Նախ ուրախալի է, որ վերջապես եղավ լրատվամիջոց, ով կապվեց ինձ հետ և փորձեց հենց ինձնից ճշտել տեղեկատվությունը։

Նախ ասեմ, որ այդ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով, օրենքին համապատասխան հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ձեռք է բերեվել հենց այդ մեքենան։ Շեշտում եմ, որ դա տեղի է ունեցել մինչև իմ նշանակումը։ Սակայն, երբ ես անցա աշխատանքի անմիջապես գրավոր դիմում ներկայացրի՝ ճշտելու մրցույթի օրինական կամ հակաօրինական լինելը, հիմա սպասում եմ պատասխանի»։

Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ ինքը նախքան այդ աշխատանքի գնում էր հեծանիվով, սակայն, քանի որ օդանավակայնը հեռու է, այնտեղ հասնելու համար մեքենան անհրաժեշտություն է․

«Օդանավակայանը բավկանին հեռու է, ես այնտեղ առանց մեքենայի հասնել չեմ կարող, բայց այլ հարց է, թե ինչու է նախատեսվել հենց այդ մեքենան»։

Մենք հետաքրքրվեցինք նաև նրա հետագա անելիքները․

«Ես, երբ ստանամ դիմումի պատասխանը, անպայման կորոշեմ հետագա անելիքներս, եթե գնման   համար նախատեսված է 13․4 միլիոն դրամ, դա չի նշանակում, որ պետք է օգտագործել ողջ գումարը։ Ես դա ասել եմ դեռ առաջին օրվանից։ Դիմումից հետո գուցե կրճատենք ծախսը»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվեք էջում