Ինչ կրթություն ունեն Հայաստանի կառավարության կին պաշտոնյաները

Հայ կին պաշտոնյաներից շատերը կրթությունը ստացել են արտերկրում։ Որտեղ են սովորել կին նախարարները, դեսպաններն ու կառավարությանն առընթար մարմինների ղեկավար կանայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան

Ինչ կրթություն ունեն

Կրթություն 1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան: 2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2016թ. ACCA անդամ է։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց

Ինչ կրթություն ունեն

Կրթություն 1990-1999 թթ. սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն ֆակուլտետում 2003-2005 թթ. սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյան

Ինչ կրթություն ունեն

Կրթություն 2007-2010թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր 2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա 2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա

Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյան

Ինչ կրթություն ունեն

1993 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է 1998 թվականին։

Հասմիկ Տոլմաջյան Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ինչ կրթություն ունեն

Կրթություն 1997-1999 Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտ 1996 – 1997 Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան 1991 – 1996 Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին

Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան

Ձյունիկ Աղաջանյան

Կրթություն 1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է Շվեդիայի Ուփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։

Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյան

Վիկտորյա Բաղդասարյան

1992 թվականին ավարտելով Երևանի Տ․ Շևչենկոյի անվան ռուսական դպրոցը՝ ընդունվել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, որն ավարտել է 1994 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել է Սորբոնի համալսարան՝ ստանալով բիզնես իրավունքի և միջազգային իրավունքի կրթություն։ Մեկ տարի անց՝ 2000 թվականին, ավարտել է նաև Սորբոնի միջազգային առևտրի իրավունք բաժինը։ Ուսումը շարունակել է Վերսալի փաստաբանների դպրոցում, որն ավարտել է 2002 թվականին։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյան

Ռաիսա Վարդանյան

1985 թ. – ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը՝ լեզվաբանի որակավորմամբ։ 1998 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան՝ միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։

Աղբյուր՝ wnews.am