Ինչ է համբույրը և ինչպես ճիշտ համբուրվել

Ինչ է համբույրը և ինչպես ճիշտ համբուրվել: Համբույրը սովորաբար նշանակում է շուրթերի հպումը որևէ առարկայի կամ անձնավորության։ Միայն ընկերների խորհուրդները բավական չեն, որպեսզի սովորեն ճիշտ համբուրվել։

Համբույրն անհատական է յուրաքանչյուր մարդու համար։ Մեկին դուր է գալիս մեղմ, քնքուշ համբույրը, մյուսը հաճույք է ստանում կրքոտ, բուռն համբույրներից։

Իհարկե, պետք է սովորել համբուրվել, և ավելի լավ է, դա անել հասակակաիցների հետ և փորձ հավաքել։ Նա, ով երբեք չի համբուրվել, պետք է նախ և առաջ, հաղթահարի վախի զգացումը։

Վախը խանգարում է հարաբերությունների զարգացմանը, կաշկանդում է մարդուն և նույնիսկ ամենալավ ու ռոմանտիկ հարաբերությունները կարող է փչացնել։

Պետք է խորը շունչ քաշել, վստահել ձեր ընտրյալին և ազնվորեն խոսել կաշկանդված վիճակի մասին։ Հնարավոր է, որ նա նոևյպես ունի նման զգացումներ։ Միասին ավելի հեշտ կարելի է հաղթահարել այդ պատնեշը և նույնիսկ, ավելի մտերմանալ։

Մարդաշատ վայրերում համբուրվելը սխալ է և տգեղ։ Առաջին համբույրի համար պետք է առանձնանալ։ Եթե հանդիպման եք գնում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեք ձեր հիգիենային ու բերանի խոռոչի թարմությանը։

Բավական չէ միայն ատամները լվանալ, կարելի է հատուկ թարմացնող միջոցներ օգտագործել, հետևել շրթունքների վիճակին՝ հատուկ խոնավեցնող բալզամի կամ հիգիենիկ շրթներկի օգնությամբ։]

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am