Ինչ է իրենից ներկայացնում Գանձակի ռազմական օդանավակայանը

Ինչ է իրենից ներկայացնում Գանձակի ռազմական օդանավակայանը

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է

«Ինչ է իրենից ներկայացնում Գանձակի ռազմական օդանավակայանը: Այն հանդիսանում է այդ տարածաշրջանում Թուրքիայի համար շատ կարևոր ռազմավարական հենակետ:

Թուրքիայի նպատակն էր, որ Ադրբեջանում հիմնվող թուրքական ռազմաբազայի մեջ ընդգրկվեր հենց այդ օդանավակայանը: Այս ռազմական օդանվակայանը միակն է, որի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարանը, որը հիմնվել է թուրք-ադրբեջանական համատեղ ընկերության կողմից:

ռազմական օդանավակայան

Այս օրերին հենց այս օդանավակայանից թուրք հրահանգիչները կառավարում էին Արցախի և Հայաստանի վրա ինչպես հետախուզական ԱԹՍ-ի թռիչքները , այնպես էլ կործանիչների թռիչքները:

Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական համտեղ ավիացիոն զորավարժությունները մեկնարկվում և ավարտվում էին հենց այս օդանավակայանում: Ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում, և կներկայացնեմ, թե Արցախի Հանրապետությունը տարածաշրջանային առումով ինչ կարևոր ռազմավարական հարց լուծեց»։