Ինչքան կտևի օմիկրոնի դեմ պատվաստանյութի մշակումը

Ինչքան կտևի օմիկրոնի դեմ պատվաստանյութի մշակումը

Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի մշակումը կտևի ոչ ավելի, քան 10 օր: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Նոր պատվաստանյութը ստանալու փորձնական աշխատանքը կտևի ոչ ավելի, քան 10 օր, մնացած ժամանակը զբաղեցնում է կարգավորող փուլը, այսինքն՝ թույլատրող ընթացակարգերը և ապացույցը, որ այս պատվաստանյութն անվտանգ է և իմունոգեն է», — ասել է Գինցբուրգը:

Նա հստակեցրել է, որ կարգավորող ընթացակարգերը սովորաբար 2-2, 5 ամիս է տևում, բայց արտակարգ իրավիճակի պայմաններում կարելի է տեղավորվել 45-50 օրերի ընթացքում:

Գինցբուրգի խոսքով՝ պատվաստանյութի փոխարինման մասին պետք է մտածել միայն նոր շտամի մասին ավելի ամբողջական տվյալներ ստանալուց հետո: