Ինչպես պատրաստել հնդկական քաղցրավենիք՝ «Լադու». Տեսանյութ

Եկեք այս անգամ տեսնենք, թե ինչպես են պատրաստում Հնդկաստանում ամենապահանջված քաղցրավենիքներից մեկը, որը կոչվում է՝ «Լադու» (փոքրիկ գնդիկ):

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է՝ սիսեռի ալյուր, բուսայուղ, ընկույզ, կոկոսի փաթիլներ և քաղցր համեմունքներ՝ դարչին, հիլ և մշկընկույզ, որոնք շատ տարածված են հարավային Ասիայում: Այն, բացի սիսեռի ալյուրից, կարող եք պատրաստել նաև սպիտակաձավարի և ցորենի ալյուրով:

Տեսանյութը դիտելուց հետո, կարող եք պատրաստել ինքներդ և զարմացնել ձեր հյուրերին: