Ինչպես են պարեկները, բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն տեղափոխում հիվանդանոց (Տեսանյութ)

Ինչպես են պարեկները, բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն տեղափոխում հիվանդանոց (Տեսանյութ)

Երեկ, մարտի 25-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդու կյանքը։

Հրապարակումը մեծ արձագանք ստացավ ու քաղաքացիները իրենց երախտիքի խոսքն էին ուղղում պարեկներին և բժիշկնեին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։

Իսկ Երևանի գնդի պարեկների հետ տուժածին պատգարակով հիվանդանոցի համապատասխան բուժսենյակ են տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոնում «Պերսոնալ սեքյուրեթի» կազմակերպության անվտանգության աշխատակիցներ Մացակ Գևորգյանը, Կարեն Մակարյանը, Հովհաննես Դեգոյանն ու Լևոն Սահակյանը։

Իսկ մինչև հիվանդանոց տեղափոխելը, պատգարակի վրա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն օգնություն է ցուցաբերել բուժքույր Սիրանույշ Ավագյանը։

Նշված անձանց անունները հատուկ նշում ենք այն ընթերցողի համար, ով համացանցում գրել էր, թե այդ ամենը շոու է, ոչ մի քաղաքացի էլ չի վատացել։

Մինչդեռ Shamshyan.com-ը ներկայացնում է նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես են պարեկները, բուժքույրն ու հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները տղամարդուն պատգարակով տեղափոխում հիվանդանոց։

Տեսանյութը ստորև