Ինչպես են բերման ենթարկել Նորատուսցի Ալիկին (Տեսանյութ)

Ինչպես են բերման ենթարկել Նորատուսցի Ալիկին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանին։

Ալիկ Բանդուրյանը եղել է Lexus LX 470 մակնիշի 033 NN 03 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցելիս է եղել Lada Priora մակնիշի 36 NC 794 համարանիշի ավտոմեքենան։

Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։

Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութը ստորև