Ինչպես են առաջացել մարդու սնվելու ժամանակակից ավանդույթները

Ինչպես են առաջացել մարդու սնվելու ժամանակակից ավանդույթները: Թեեւ մարդն ուտում է, որպեսզի ապրի, եւ ոչ թե ապրում է, որպեսզի ուտի, սակայն սնվելը մարդու կյանքի կարեւորագույն բաղադրիչներից է հանդիսանում։ Սնվելով է, որ մարդը կարողանում է ձեռք բերել այն անհրաժեշտ էներգիան ու ուժը, որը ծախսվում է նրա ամենօրյա կենսագործունեության ընթացքում։

Մենք ամեն օր ուտում են տարբեր ճաշատեսակներ, խորտիկներ, ըմպում տարբեր տեսակի խմիչքներ, ու մեծավ մասամբ չենք էլ պատկերացնում, թե որ ճաշատեսակը կամ խմիչքը ինչպես է առաջացել, զարգացման ինչպիսի պատմական ուղի է անցել։ Պարզվում է, որ գոյություն ունի մի ամբողջական գիտություն, որը ուսումնասիրում է հենց այս հարցերը։

Գիտական բառապաշարով ասած, խոսքը գաստրոնոմիայի /խորտկագիտության/ պատմության մասին է։ Մարդկության պատմության արշալույսին այսպես ասած՝ կառավարելի կրակի բացահայտումը հիմնարար ազդեցություն թողեց մարդկային քաղաքակրթության զարգացման հետագա ողջ ընթացքի համար։

Հայտնագործությունը չէր կարող շրջանցել նաեւ մարդու սննդառության ոլորտը։ Եթե մսի օգտագործումը մարդու համար շահավետ էր տարբեր տեսակետներից, ապա կառավարելի կրակը եփված մսի օգտագործումը բացահայտելով մարդու համար, նրա կյանքն ավելի հարմարատվետ դարձրեց։ Ժամանակի ընթացքում մարդու սննդառության բաղադրիչները համալրվեցին։

Ստեղծվեցին նոր ճաշատեսակներ ու ըմպելիքներ։ Այս առումով կարեւոր էր Ամերիկայի հայտնագործումը, որը գաստրոնոմիական արդեն նոր բաղադրիչներ ավելացրեց եղածի վրա։ Ու չնայած, որ այսօր գաստրոնոմիական տարբեր ավանդույթները սերտաճում են ինչպես երբեք, սակայն շատ մասնագետներ դեռ շարունակում են առանձնացնել առավել աչքի ընկնող ավանդույթները, ինչպիսիք են՝ Միջերկրածովյան ավանդույթը, Ֆրանսիական ավանդույթը, Չինական ավանդույթը, Մեքսիկական գաստրոնոմիական ավանդույթը, Թուրքական ավանդույթը եւ այլն։

Եթե ձեւակերպենք երկու բառով, ապա գաստրոնոմիայի պատմությունը դա նույն մարդկության պատմությունն է։ Այն սկսվել է մարդու առաջացման առաջին իսկ պահից, քանի որ հենց առաջին իսկ պահից առաջացել է մարդու սնվելու ցանկությունը։

Նախապես մարդու նախնիները սնվել են շատ պարզ՝ կերել են այն, ինչ տալիս էր նրանց բնությունը, առանց վերամշակելու։ Ապա արդեն սկսեցին ավելացնել բաղադրիչների խառնուրդներ, եւ աստիճանաբար ստեղծվեցին առաջին բաղադրատոմսերը։ Մասնագետները այօրվա գաստրոնոմիայի առաջացման երեք հիմնական ուղիներ են առաջացնում․ դրանք հիմնականում կապված են այն բացահայտումների կամ սովորութային փոփոխությունների հետ, որոնք դարձել են հիմնարար մարդու կյանքում, նույնիսկ մարդաբանական պատմական զարգացման տեսանկյունից։

1-ին սահմանաբաժանը թվագրվում է 2,5 միլիոն տարի առաջ, ամենայն հավանականությամբ՝ Աֆրիկայում եւ կապված է մսի՝ մարդու սննդի մեջ ներառման հետ։ Այն բերեց մարդու ֆիզիկական փոփոխությունների, ներառյալ նաեւ՝ ուղեղի չափսերի մեծացման, ինչն էլ իր հերթին բերեց կոգնիտիվ հնարավորությունների ավելացմանը։ 2րդ սահմանաբաժանը կապված է կառավարելի կրակի հայտնագործման հետ։

Ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել մի քանի հարյուր հազար տարի առաջ՝ ինչ որ տեղ Եվրասիայում։ Այն ուղեկցվել է նաեւ մթերքների պահպանման տարբեր մեթոդների առաջին փորձարկումների հետ։ Այս ամենը բերեց նրան, որ սկսեցին կարեւոր սննդի համը եւ սնունդը դադարեց զուտ միայն գոյատեւման միջոց լինելուց։ 3-րդ սահմանաբաժանը կապված է մոտ 12 հազար տարի առաջ գյուղատնտեսության առաջացման հետ։

Այն հերթական հեղափոխությունն էր մարդու սնվելու ոլորտում։ Սրան գումարած նաեւ խոշոր եղջերավոր անասնապահության ձեւավորումը, նեոլիթյան հասարակության կյանքում հիմնովին փոխեց սնվելու պրոցեսը։