Ինչպես աճեցնել կիտրոնի ծառ տանը

Ինչպես աճեցնել կիտրոնի ծառ տանը: Կարելի է կիտրոն աճեցնել ծաղկամանի կամ բաժակի մեջ: Պահանջվում է վերցնել ընդամենը կիտրոնի կորիզներ:

Կիտրոնի կորիզները թրջել ջրում և թողնել մեկ ժամ, որպեսզի դրանք փափկեն: Կորիզների հաստ կեղևը մաքել: Այնուհետև սերմերը տեղավորել ոչ մեծ քանկությամբ ջրի մեջ: Երկու օրվա ընթացքում սկսում են ծլել:

Երբ սկսեն ծիլ տան, տեղադրել հողի մեջ, ջրել քիչ քանակությամբ ջրով: Ծաղկամանը դնել արևոտ տեղում և անպայման ջրել:

Լիմոնի տնկիները մինչև 1-3 տարեկան հասակն ամեն տարի տեղափոխում են նոր թաղարի և հողի մեջ: Տարիքով բույսերը` 2-3 տարին մեկ: Լիմոնը կարելի է տեղափոխել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ցանկալի է գարնանը:

Լիմոնի ծառը ջրում են տան ջերմաստիճանի, ջրի խողովակից վերցված ջրով:

Ձմռանը ջուրը մի փոքր գոլացնում են: Տնային լիմոնները անհրաժեշտ է պարարտացնել ծառերը անպայման պետք է ջրել պարարտացված ջրով ամիսը 3-4 անգամ: Ձմռանը պարատանյութ պետք է հազվադեպ տալ: