Ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության ներկայացրել Ալիևի և Փաշինյանի զրույցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Դուշանբեում տեղի ունեցած Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կարճատև ցրույցը։ Հրապարակման մեջ ասվում է․

«Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում խոսակցություն է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Կողմերն արտահայտել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին կողմերի շփման գծում միջադեպերի կանխման նպատակով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Կողմերը որոշում են կայացրել մշակել մեխանիզմներ՝ համամապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատելու համար»։

Հիշեցնենք՝ Դուշանբեից Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին։

Աղբյուր՝ armtimes.com