Ինչու է պատանդառուն վնասազերծվել. պարզաբանում է ոստիկանությունը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատանդ վերցրած անձի հետ բանակցություններ սկսվեցին: Երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց:

Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է: Պատանդն ու Գոռ Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: Գոռ Հակոբյանի կողմից մարմնական վնասվածքներ ստացած  քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Դեպքի հանգամանքները պարզվում են»:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=vGztO-Ndr6s

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...