Ինչու են շատերը քովիդով վարակվելուց հետո հոգնածություն զգում և ինչ անել

Ինչու են շատերը քովիդով վարակվելուց հետո հոգնածություն զգում և ինչ անել

Կորոնավիրուսով հիվանդանալուց և առողջանանուց հետո շատերը, ըստ վիճակագրության՝ 13-33%-ը  առնվազն 16-20 շաբաթվա ընթացքում  հոգնածություն և թուլություն է զգում, — գրում է «Հրապարակ»-ը:

Բոնդի համալսարանի դոցենտ Նատաշա Յեյթսը պատմում է, թե ինչ է հայտնի այս խնդրի մասին և ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ The Conversation-ի սյունակում:

Հոգնածությունն արտահայտվում է տարբեր ձևերով՝ մկանների թուլություն, հոգնածություն՝ անգամ եթե ոչինչ չեք արել, երբեմն նաև մտավոր հոգնածություն: Հիմնական ցուցիչն այն է, որ հանգիստն ու քունը չեն հանգստացնում։

Հոգնածությանը ուղեկցող ամենաանհանգստացնող ախտանիշներն են՝ ջերմություն, անբացատրելի քաշի կորուստ, տարօրինակ արյունահոսություն կամ կապտուկ, ցավ, որն անհնագստացնում է, գիշերային քրտնարտադրություն:Երբեմն հոգնածություն է առաջանում, նույնիսկ եթե COVID-19-ը մեղմ է եղել։

Պատվաստված մարդկանց մոտ այս խնդիրն ավելի քիչ է հանդիպում:

Դեռևս ապացուցված արդյունավետությամբ թերապիա չկա, բայց բժիշկնեը նշում են, որ իմաստ ունի հետևել հետևյալ առաջարկներին.

1.Աստիճանաբար վերադարձեք սովորական գործունեությանը:

2.Առաջնահերթություն տվեք և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք անել, այլ ոչ թե այն, ինչը չեք կարող:

3.Դանդաղ ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը: Սկզբում ձեզ կարող է անհրաժեշտ լինել մասնագետի օգնությունը:

4.Մի նախատեք  ինքներդ ձեզ  երկար քնելու համար: Քնի ժամանակ օրգանիզմը խնայում է էներգիան և վերականգնվում։

5.Կարևոր է հետևել ռեժիմին, բայց նաև հանգստանալ օրվա ընթացքում, եթե հոգնածություն եք զգում։

6.Կերեք  սննդարար մթերքներ: Հոտի, համի և ախորժակի կորստի պատճառով դա այնքան էլ հեշտ չէ։ Այս դեպքում արժե սնունդը դիտարկել որպես անհրաժեշտություն։

7.Այն, ինչ դուք չպետք է անեք, գումար ծախսելն է «հրաշք» դեղամիջոցների վրա, որոնք դեռևես բավարար ուսումնասիրված չեն: Մանրակրկիտ ստուգումները սովորաբար ապացուցում են, որ դրանցից գործնականում օգուտ չկա։

8.Պահեք օրագիր՝ հետևելու ձեր վիճակին և տեսնելու բարելավումը: Եթե ​​վիճակը, ընդհակառակը, վատթարանում է, պետք է դիմել բժշկի։