Ազատ խոսք

Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ. Ստեփան Դանիելյան

Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ո՞րն է տնտեսական հեղափոխության իմաստը։ Այդ հարցի պատասխան ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Պաշինյանը, չի բացահայտել։ Ստիպված դա մենք պետք է փորձենք անել։

Նիկոլը մեկ խնդիր ունի – պահել իշխանությունը։ Այս առումով նա շատ լուրջ խնդրի առջև է հայտնվել։ Նա ունի բացարձակ իշխանություն, սակայն իշխանությունը և հիմնական կապիտալը հակամարտ քաղաքական բևեռներում են հայտնվել։

Մինչ իշխանափոխությունը փողն ու իշխանությունը սերտաճած էին՝ փողը ծնում էր իշխանություն, իսկ իշխանությունը՝ փող։

Իշխանափոխությունից հետո իրավիճակ էր փոխվել՝ փողը դադարել էր լինել քաղաքական գործոն։ Կար երկու ճանապարհ։ Մեկը ճանապարհն այն էր, որ մեծ փողի ու իշխանության տարանջատումը ստանար ինստիտուցիոնալ բնույթ, ինչը ենթադրում էր մի շարք ռեֆորմներ։

Դա չարվեց։ Հիմա գնում ենք երկրորդ ճանապարհով՝ մեծ կապիտալը ենթարկեցնել իշխանությանը, իսկ հաջորդ փուլում նորից սերտաճել։

Պատահական չի, որ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը նույն անվանումն ունի, ինչ կառավարող ֆրակցիան։ Նորմալ երկրում դա մեծ սկանդալի և կառավարության հրաժարականի պատճառ կդառնար։ Դա, իհարկե, նորմալ երկրում։

Այդ հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական բնույթ ուներ։ Մուծվում եք հիմնադրամին և դրանով հայտնում եք ձեր լոյալությունը՝ հնազանդությունը իշխանությանը։

Դա կապիտալի և իշխանության սերտաճման ակտ է։ Իսկ եթե չեք մուծվում, ապա ամբոխի հրճվանքի բացականչությունների տակ ձեզնով կցբաղվի ՀՔԾ-ն։

Դա նախկին իշխանության ռեստավրացիա է նշանակում, սակայն նոր դեմքով։ Դա է հայտարարված տնտեսական հեղափոխության իրական բավանդակությունը։

Նախկին իշխանության հիմնական բնութագիրը իշխանության և կապիտալի սերտաճումն էր։ Հիմա նույն գործընթացն է կատարվում»։

Կիսվել